Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով կայցելի Վաշինգտոն։ Այս մասին հաղորդում է Syria TV-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
«Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան մտադիր է հաջորդ կիրակի այցելել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերի», - հաղորդել է հեռուստաալիքը։









