Foto

Մարոկկոյի հավաքականը երկու լուրջ կnրուստ ունի․ ֆուտբոլիստները բաց կթողնեն Աշխարհի առաջնությունը

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ «Բետիսի» վինգեր Աբդեսամադ Էզզալզուլին և «Մարսելի» պաշտպան Նայեֆ Ագերը վնասվածքների պատճառով չեն կարողանա մասնակցել 2026 թվականի Աշխարհի առաջնությանը Մարոկկոյի հավաքականի կազմում։

Իսպանական ակումբի վինգերը Նորվեգիայի դեմ ընկերական խաղի ժամանակ (1-1) աջ ծնկի կապանների վնասվածք է ստացել։ Նայեֆ Ագերի վնասվածքի բնույթը չի հրապարակվել։

Նրանց հայտացուցակում փոխարինել են հարձակվող Մոհամեդ Ամինե Սբայը (Անժե) և պաշտպան Մարվանե Սադանեն (Ալ-Ֆաթեհ)։

2026 թվականի Աշխարհի առաջնությունում Մարոկկոն հանդես կգա C խմբում՝ Բրազիլիայի, Հայիթիի և Շոտլանդիայի դեմ։