Foto

Գառնիում «Ford Mustang»-ը բшխվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել է

Երեկ՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Գառնիի հեթանոսական տաճարի հարևանությամբ «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Ford Mustang»-ը գլխիվայր շրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ford Mustang»-ը վարել է ՌԴ քաղաքացին, իսկ ավտոմեքենան վերցրել է վարձույթի սրահից։