Մենք կատարեցինք մեր ընտրությունը, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին, ծանր այս փորձությունները և կերտելու հզոր, ապահով, անվտանգ ր բարօր երկիր, քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողներին ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
«Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց։ Տիրոջ սերն ու ողորմությունը թող լինի մեզ հետ և ողջ աշխարհի, այսօր և միշտ, Ամեն»,-ասաց Վեհափառ Հայրապետը։









