Մոսկվան ընդառաջ կգնա Վաշինգտոնին, երբ վերջինս պատրաստ լինի վերականգնել հարաբերությունները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հենց որ ԱՄՆ-ն պատրաստ լինի իսկապես վերականգնել հարաբերությունները, մենք կպատասխանենք նույն կերպ»,-ասել է նա Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ն տնտեսական կապերի զարգացումը կապում է Ուկրաինայի հարցի կարգավորման հետ, սակայն Ռուսաստանն այդ մոտեցումը համարում է սխալ։
«Տանգոն պետք է երկուսով պարել, իսկ Ամերիկան առայժմ դա չի ցանկանում»,-շեշտել է նա։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան համբերատար է այդ հարցում և ողջունում է ԱՄՆ-ի պատրաստակամությունն օգնելու Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորմանը։









