Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալը, հավանաբար, չի բարելավի երկրի անվտանգությունը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՄՏՏՀ) շրջանակներում ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Ինձ համար դժվար է մեկնաբանել Հայաստանի ղեկավարության գործողությունները։ Դա նրանց անձնական գործն է», – ասել է գործակալության աղբյուրը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ իշխանությունները որոշում կկայացնեն և անհրաժեշտության դեպքում դուրս կգան կազմակերպությունից։
«Սակայն ես կցանկանայի ասել, որ ՀԱՊԿ-ն ապացուցել է իր արդյունավետությունը և ներկայումս Եվրասիական տարածքում անվտանգության երաշխավորն է։ Հետևաբար, այս կառույցից Հայաստանի դուրս գալը, հավանաբար, չի բարելավի հանրապետության անվտանգությունը», – եզրափակել է Շևցովը։









