Հեղինակավոր Transfermarkt պորտալը թարմացրել է Իսպանիայի Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հրապարակված նոր տվյալների համաձայն՝ Իսպանիայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալն է։ Երիտասարդ տաղանդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։
Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
Լամին Յամալ («Բարսելոնա») — 200 մլն եվրո
Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») — 180 մլն եվրո
Պեդրի («Բարսելոնա») — 150 մլն եվրո
Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») — 140 մլն եվրո
Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ») — 130 մլն եվրո
Խուլիան Ալվարես («Ատլետիկո Մադրիդ») — 100 մլն եվրո
Ֆերմին Լոպես («Բարսելոնա») — 100 մլն եվրո
Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ») — 90 մլն եվրո
Արդա Գյուլեր («Ռեալ Մադրիդ») — 90 մլն եվրո
Պաու Կուբարսի («Բարսելոնա») — 80 մլն եվրո
Armsport









