Վիճաբանություն և վրաերթ է տեղի ունեցել Ներքին Չարբախում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Մի տղամարդ հաղորդում է տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն և նրան հարվածներ են հասցրել։ Նա մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում վրաերթ է տեղի ունեցել։
Համայնքային ոստիկանության բաժնում տղամարդը հայտնել է նաև, որ չի հարում որևէ քաղաքական ուժի։
Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը և հրապարակել Սոնա Աղեկյանի տեսանյութը և հայտնել, որ Շենգավիթում սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների թիմակիցների բազմության մեջ։ Մարմնական վնասվածքներ ստացած անձանց տեղափոխել էին հիվանդանոցներ։









