Foto

«Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ

Լոնդոնի «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի տրանսֆերի մասին:

32-ամյա շոտլանդացին լոնդոնյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Նոր պայմանագրի ժամկետների և մանրամասների մասին «խթանները» առայժմ չեն բարձրաձայնում:

Ռոբերտսոնը, որը «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2017 թվականին «Հալ Սիթիից», փայլուն կարիերա է ունեցել Մերսիսայդում:

«Կարմիրների» կազմում նա նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու տիտղոս, Չեմպիոնների լիգայի գավաթը, Անգլիայի գավաթն ու Լիգայի երկու գավաթ:

Բացի այդ, շոտլանդացի պաշտպանը դարձել է Աշխարհի ակումբային առաջնության, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և Անգլիայի Սուպերգավաթի հաղթող:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանը չափազանց անհաջող էր «Տոտենհեմի» համար. թիմը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի միայն 17-րդ հորիզոնականը:

Երկրի չեմպիոն հռչակվեց Լոնդոնի «Արսենալը», արծաթե մեդալները բաժին հասան «Մանչեսթեր Սիթիին», իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Մանչեսթեր Յունայթեդը»: