Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը տեղամասային կենտրոններին հարող մինչև 50 մետր շառավղով տարածքներում արգելվում է խմբերով հավաքվելը, իսկ մուտքերին հարակից հատվածներում չի թույլատրվում տրանսպորտային միջոցների կուտակում՝ ընտրական գործընթացի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով։ Այս մասին տեսանյութ է հրապարակվել Ներքին գործերի նախարարությունը։
Ընտրատեղամասերի տարածքներում հասարակական կարգի պահպանումն իրականացվում է ոստիկանության ծառայողների կողմից, որոնք ծառայություն են իրականացնում տեղամասային կենտրոններում՝ անկախ ընտրական հանձնաժողովների լրացուցիչ պահանջներից։
Նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել սահմանված կանոնները և նպաստել ընտրական գործընթացի խաղաղ և անխափան ընթացքին։









