Foto

ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրացումը․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 5-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։

Կողմերը քննարկել են նախընտրական քարոզարշավի ընթացքին, ինչպես նաեւ ընտրական գործընթացներին առնչվող հարցեր:
Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումն ու ընտրությունների` ժողովրդավարական սկզբունքներին համահունչ իրականացումը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցեր: