Foto

Դուշան Վլահովիչը և «Յուվենտուսը» չեն կարողացել համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ

Հարձակվող Դուշան Վլահովիչը և «Յուվենտուսը» չեն կարողացել համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ․ բանակցությունները ձախողվել են:

Tuttosport-ի տվյալներով՝ անհամաձայնության պատճառներից մեկը սերբ հարձակվողի ֆինանսական պահանջներն էին: Բանակցությունների ընթացքում Դուշանը, ըստ լուրերի, հարցրել է, թե ինչու պետք է ստանա իր թիմակից Ջոնաթան Դեյվիդին հավասար աշխատավարձ, ինչը զայրացրել է թուրինյան ակումբի ղեկավարությանը:

Ըստ լուրերի, «Յուվենտուսը» Վլահովիչին առաջարկել է տարեկան մոտ վեց միլիոն եվրոյի պայմանագիր՝ գումարած բոնուսներ, մինչդեռ ֆուտբոլիստն ինքը սպասում էր ութ միլիոն եվրոյի առաջարկ:

Ակումբի տնօրեն Ջորջիո Կիելինին նախկինում հաստատել էր, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ: Սերբ ֆուտբոլիստը կհեռանա ակումբից այս ամռանը: