Foto

Որքան «Ռեալը» կվճարի «Բենֆիկային»՝ Մոուրինյուի պայմանագրի վաղաժամկետ խզման համար

«Բենֆիկայից» հաստատել են, որ «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Լիսաբոնի ակումբին տեղեկացրել է, որ «Ռեալը» 15 միլիոն եվրո կվճարի լիսաբոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի պայմանագրի վաղաժամկետ խզման համար, եթե Պերեսը հաղթի նախագահական ընտրություններում։

Այս մասին հայտնել է The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանան՝ հղում անելով «Բենֆիկային»։

«Արքայական ակումբի» նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։

Մոուրինյուն «Բենֆիկան» գլխավորում է 2025 թվականի սեպտեմբերից։ Պորտուգալացի մարզչի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Մոուրինյոն «Ռեալ Մադրիդը» մարզել է 2010-ից 2013 թվականներին։