Հայաստան ժամանող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող ահաբեկչական ակտը, որը նաև հարվածում էր բանակի հեղինակությանը, կանգնեցվեց։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Իմ հայտարարությունից հետո, րոպեներ առաջ, Ռազմական ոստիկանության մեքենաները հեռացան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից»,-նշել է Մարուքյանը։
Ավելի վաղ Մարուքյանը դիմեր էր Գլխավոր շտապի պետին՝ հորդորելով Ռազմական ոստիկանությանը հավաքել օդանավակայանից, քանի որ Հայաստան ժամանած տղամարդկանց ծանուցագրեր էին տալիս 25-օրյա հավաքների վերաբերյալ։









