Իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն և փարիզյան ՊՍԺ-ն մոտ ժամանակներս պատրաստվում են երկարաձգել պայմանագիրը։ Այս մասին հայտնում է հանրահայտ լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մարզիչը ցանկանում է շարունակել աշխատանքը փարիզյան ակումբի զարգացման նախագծի վրա և նպատակ ունի թիմի հետ կրկին նվաճել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Ակումբի ղեկավարությունն արդեն իսկ մարզչի հետ քննարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ռազմավարությունը։
Լուիս Էնրիկեն ՊՍԺ-ն գլխավորում է 2023 թվականի ամռանից։ Այս ընթացքում մասնագետը թիմին երեք անգամ հասցրել է երկրի չեմպիոնության, երկու անգամ նվաճել է Ֆրանսիայի գավաթը և երեք անգամ՝ Սուպերգավաթը։
Բացի այդ, իսպանացու գլխավորությամբ ՊՍԺ-ն երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, նվաճել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն ու ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթը։
Armsport









