Foto

Հրդեհ է բռնկվել Երևանի Սոսեի փողոցի տներից մեկում

Այսօր՝ մայիսի 30-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոսեի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոսեի 13 հասցեում։  

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։