El Chiringuito-ի լրագրող Խոսեպ Պեդրերոլը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» խիստ կոշտացրել է դիրքորոշումը թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում:
««Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը Վինիսիուսի հետ միայն այն դեպքում, եթե նա նվազեցնի իր պահանջները: Եթե նա չհամաձայնվի զիջումների գնալ, ապա կհեռանա ակումբից»,- նշել է Պեդրերոլը:
Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը մադրիդյան թիմի կազմում անցկացրած 53 հանդիպումներում դարձել է 22 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Վինիսիուսի գործող պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը: Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո:









