Foto

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է․ Ռոբերտ Քոչարյան

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է: Նա էլ նման քայլերով հրահրում էր պրոբլեմներ Ռուսաստանի հետ, ապա փորձում էր Արևմուտքում աջակցություն փնտրել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա Մոսկվայի հետ հարաբերություններում առկա խնդիրները, այդ թվում՝ տնտեսական, անվանել է Հայաստանի ղեկավարության անհեռատես քաղաքականության արդյունք: Նրա խոսքով՝ ոչ ոք չի ստիպել Փաշինյանին Երևան հրավիրել Զելենսկուն կամ Լիտվայի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրել, որի ԱԳ նախարարը բացահայտ սպառնում է հարվածել Կալինինգրադին։

«Մի մխրճվիր խոշոր երկրների բախման մեջ, փորձիր համագործակցություն փնտրել այդ երկրների հետ այն դաշտում, որտեղ իրենք կարող են համագործակցել, մի խաղա մեծ երկրների տարաձայնությունների վրա, փորձելով ինչ-որ բան փնտրես կամ այստեղ, կամ այնտեղ»,-նշել է նա։