Foto

Որ օրը Փաշինյանը հեռացվեց իշխանությունից, որևէ մեկը նույնիսկ չի փորձի Հայաստանին uպառնալ պшտերազմով․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ թաքցնի իր ձախողումները, քանի որ ամենամեծ ձախողումն ունեցել է բանակի հարցում, պաշտպանության հարցում, Արցախը հանձնելու հարցում, չեմ պատկերացնում իր արած այս քայլն ինչին է ուղղված, կարծում եմ՝ ուզում է ցույց տալ, թե ինչպես է ծախսել 8 միլիարդ դոլարը, որ կախել է մեր պետության գլխին, այս մասին Արմենիա ՀԸ տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով մայիսի 28-ի զորահանդեսի մասին։

«Մեկ զորահանդեսով դժվար է ինչ-որ բան գնահատելը, թե տեխնիկան, թե այդ տեխնիկայի անհրաժեշտությունն ու հնարավորությունները։ Մեր իշխանության գալով կգնենք ամենաժամանակակից, ամենակարևոր ու պետքական տեխնիկան, որը կպաշտպանի մեր ժողովրդին, կհագեցնի մեր սահմանները, կստեղծենք լուրջ տեխնիկայով հագեցած սահմաններ, կքչացնենք մեր զինծառայողների դերը սահմաններում և կլինի խելացի բանակ»,-ասել է Սամվել Կարապետյանը։

Նա նշել է, որ հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Ալիևը, Փաշինյանը և գորշ գայլերը։

«Որ օրը Փաշինյանը հեռացվեց իշխանությունից, ոչ մեկ նույնիսկ չի փորձի Հայաստանին սպառնա պատերազմով, մենք կվարենք ճիշտ դիվանագիտություն, կունենաք լուրջ երաշխավերներ, և ոչ ոք չի համարձակվի հարձակվել Հայաստանի վրա»,-նշել է Սամվել Կարապետյանը։