Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն անդրադարձել է Լոնդոնի «Չելսիում» հանդես եկող իր հայրենակից Էստևաոյին, որը վնասվածքի պատճառով Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում չի կարողանա մասնակցել առաջիկա աշխարհի առաջնությանը։
«Ափսոս, որ Էստևաոն չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ Սակայն կարծում եմ՝ նա կվերադառնա լավագույն մարզավիճակում։ Նա անհավանական տաղանդ ունի։ Եթե ես ունենայի նրա հարվածը, շատ ավելի շատ գոլեր կխփեի։ Նա դեռ շատ երիտասարդ է, և վստահ եմ՝ նա անկասկած կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում CazeTV-ն։
Հիշեցնենք, որ Էստևաոն ապրիլին կայացած «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության հանդիպմանը ստացել էր ազդրի հետին մկանի ջլի չորրորդ աստիճանի պատռվածք։ Այս ծանր վնասվածքի պատճառով բրազիլացին կարող է աշխարհի առաջնությունից բացի բաց թողնել նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանի մեկնարկը։









