Ռուսաստանը մտահոգված է ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության հետ մերձեցման Հայաստանի կուրսով, որը վերածվում է ագրեսիվ բլոկի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ չի կարող չմտահոգել եվրատլանտյան հանրության հետ մերձեցման հայկական ղեկավարության կուրսը, որի հիմնական քաղաքական գիծը սրված է հենց Մոսկվայի դեմ։ Նույն Եվրոպական միությունը տնտեսական միավորումից տրանսֆորմացվում է ագրեսիվ միլիտարիստական բլոկի։ Նկատվում է դրա փաստացի սերտաճումը ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Զախարովան:
Զախարովան միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ անգլոսաքսերը բացահայտորեն պարծենում են նրանով, թե ինչպես են Հայաստանը, իրենց խոսքերով, պոկում ավտորիտար Ռուսաստանի ճանկերից։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը միևնույն ժամանակ նշել է, որ իր երկրի հետագա զարգացման ուղին հայ ժողովուրդն ինքը կընտրի։
«Դա իրենք պետք է որոշեն։ Կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանը շահագրգռված է իսկապես ինքնիշխան և անկախ Հայաստանով, որին մենք միշտ ընկալել ենք որպես հավասար գործընկեր»,- հավելել է դիվանագետը։









