Foto

ՊՍԺ-ի աստղի գործակալն իր հաճախորդի ծառայություններն է առաջարկել Մադրիդի «Ռեալ»-ին

Մադրիդի «Ռեալը» մոտ ապագայում կարող է պայմանագիր կնքել ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժոաու Նևեշի հետ։ Հայտնի գործակալ Ժորժե Մենդեշն իր հաճախորդի ծառայություններն է առաջարկել մադրիդյան ակումբին։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է The Touchline-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մենդեշը կապ է հաստատել «Ռեալի» ներկայացուցիչների հետ՝ քննարկելով 21-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության հավանականությունը։ Գործակալը վստահ է, որ Նևեշն իդեալական համալրում կդառնա «արքայական» ակումբի միջին գիծն ուժեղացնելու համար։ Այնուամենայնիվ, մադրիդցիներն առայժմ պատրաստ չեն բանակցել Նևեշի տրանսֆերի շուրջ, քանի որ ակումբի գլխավոր նպատակակետն այս պահին «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի ձեռքբերումն է։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ժոաու Նևեշը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո։