Փաշինյանը գործիք է մեր դեմ հոգեբանական պшտերազմում, ձեռքբերովի անօգնականության վիճակում է պահում ժողովրդին:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։
«Արդեն վաղուց մենք գտնվում ենք հոգեբանական պատերազմի մեջ։ Մեր քաղաքացիները, ժողովուրդը հոգեբանական պատերազմի թիրախում են։ Հոգեբանական պատերազմը, ինչպես ավանդական պատերազմը, ունի իր մեթոդաբանությունը, թիրախները, առանձին օպերացիաները։
Սա շատ լուրջ է։ Եվ որպեսզի բացատրենք այսօրը, պետք է հասկանանք դա։ Այսօրվա մեր իշխանություններն ընդամենը գործիք են խաղավարների ձեռքին։ Իշխանությունները գիտեն, որ սոցիալական հենարան գրեթե չունեն, դրա համար էլ ագրեսիվ են»,- ասել է Նալչաջյանը։
Հարզացրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․









