Հռոմի «Լացիոն» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի պաշտոնանկության մասին։ Ակումբի և իտալացի մասնագետի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ։
Հատկանշական է, որ Սարիի համար սա արդեն երկրորդ հեռացումն է մայրաքաղաքային ակումբից։ Առաջին անգամ նա նման ճակատագրի էր արժանացել 2024 թվականի մարտին։
Իտալիայի Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում «Լացիոն» վաստակել է 54 միավոր՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի միայն 9-րդ հորիզոնականը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Սարիի փոխարեն հռոմեական թիմի ղեկը կստանձնի Ջենարո Գատուզոն։ Ինչ վերաբերում է հեռացված մասնագետին, ապա նա, ըստ ամենայնի, երկար ժամանակ անգործ չի մնա. նշվում է, որ Սարին արդեն համաձայնության է եկել Բերգամոյի «Ատալանտայի» հետ։









