Foto

Զելենսկին Թրամփին շտապ նամակ է ուղարկել ՀՕՊ համակարգերի պակասի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ Կոնգրեսին՝ զգուշացնելով Ուկրաինայում ՀՕՊ համակարգերի պակասի մասին։

Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինին։

«Հրթիռային պաշտպանության հարցում մենք հույսը դնում ենք մեր ընկերների վրա», – ասվում է նամակում։

Այն ընդգծում է, որ Ուկրաինան լիովին կախված է Միացյալ Նահանգներից բալիստիկ հրթիռային պաշտպանության հարցում։

Զելենսկիի նամակում նաև նշվում է, որ PURL ծրագրի շրջանակներում ստացված զենքի ծավալը այլևս չի համապատասխանում Կիևի առջև ծառացած սպառնալիքների իրական մակարդակին։