Foto

Ասում էին, այ մարդ՝ հա, կա նման համաձայնություն, բայց ո՞վ կգա, կապրի այստեղ․ Հովիկ Աղազարյանը՝ «ադրբեջանցի փախստականների» Հայաստան վերադարձի մասին

Երբ խմբակցության նիստերի ժամանակ ես հարց էի տալիս վարչապետին, պարոն Միրզոյանին, արդյոք բանակցությունների ընթացքում քննարկվում է ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան, ասում էին ոչ, ամեն անգամ հարց տալիս ես տեսնում էի, որ վարչապետը ներվայնանում է։ Այս մասին Mediahub-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Որոշ ժամանակ հետո ասում էին, այ մարդ՝ հա, բայց ո՞վ կգա կապրի այստեղ, որոշ ժամանակ հետո Ալեն Սիմոնյանն ասաց՝ հա, ի՞նչ կլինի թող գան ապրեն, մենք էլ կգնանք էնտեղ կապրենք։ Ով ասում է՝ թող ադրբեջանցիները գան Հայաստան, արցախցիները գնան Արցախ, այդ երկու հարցը դնում է նույն նժարի վրա, նա պետական դավաճան է, որովհետև մենք 3 միլիոն ենք, մենք պետք է այնպես անենք, որ մարդիկ այստեղ ապրեն, երեխաներ ունենան»,- նշել է նա: