Նիկոլն իրականացնելու է թուրք-ադրբեջանական օրակարգը, ինչը կհանգեցնի Հայաստանի լուծարմանը։ Այս մասին «Երևան Կենտրոն» ՔԿՀ–ից ուղղված իր նամակում հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանը նամակը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։
Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի’ հայրենակիցներ, քուրեր եւ եղբայրներ
Նիկոլ Փաշինյանը պարտավորվածություն ունի (հանուն սեփական կաշվի փրկության) իշխանությունը պահելուց հետո իրականացնել հետեւյալ ծրագրերը՝
– «Զանգեզուրի միջանցքի» հանձնում Ադրբեջանին,
– 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում,
– Հայաստանի տարածքների հանձնում (Արծվաշենը հետ վերցնելու թեման բլեֆ է, ինչպես նաեւ բլեֆ է Հայաստանի մյուս օկուպացված տարածքները հետ բերելու խոստումը),
– Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի լիկվիդացում,
-ՀԱՊԿ-ից Հայաստանի պաշտոնական հեռացում,
– հայ-ռուսական հարաբերությունների թշնամացում՝ ուկրաինացման տարբերակով,
– հայ-իրանական հարաբերությունների փչացում,
– Հայաստանի դուրսբերում ԵԱՏՄ-ից, այսինքն՝ ՀՀ տնտեսության կոլապս,
– Մեծամորի ատոմակայանի փակում,
– Հայաստանի հանքաարդյունաբերության ոչնչացում,
-ՀՀ Սահմանադրության փոփոխություն եւ անկախության հռչակագրից փաստացի հրաժարում, Երրորդ Հանրապետության լուծարում,
– Հայոց ցեղասպանության ուրացում,
– Երկաթգծի հանձնում Թուրքիային։
Եթե կարճ, ապա Նիկոլն իրականացնելու է թուրք-ադրբեջանական օրակարգը, ինչը կհանգեցնի Հայաստանի լուծարմանը։
Հայաստանի քաղաքացի’, թույլ մի տուր այս հրեշավոր ծրագրերի իրականացումը։ Մասնակցի’ր ընտրություններին, հեռացրու’ Նիկոլ Փաշինյանին, ձեւավորի’ր հայկական իշխանություն։
Միացի’ր, որ փոխենք»։
Հիշեցնենք, որ սա Անդրանիկ Թևանյանի երկրորդ նամակն է։ Առաջին նամակը նա գրել էր մայիսի 26–ին՝ ընդգծելով, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով։ Նա նշել էր, որ իրեն մեղադրում են պետական դավաճանության մեջ, բայց իրական դավաճանն է ամենաբարձրը գոռում` բռնե՛ք դավաճանին։ Քաղաքական գործիչը շեշտել էր, որ հարուցված քրեական գործով նախատեսվում է ցմահ ազատազրկում։
Հիշեցնենք, որ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20–ին հայտարարեց, որ ԱԱԾ–ն Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ՝ հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ ԿԸՀ–ն մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։
Մայիսի 23-ին Անդրանիկ Թևանյանը երկու ամսով կալանավորվեց։ Նա, որպես պատգամավորի թեկնածու, վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք ունի։









