Foto

Հպարտ եմ մրցաշրջանում գրանցածս անհատական նման արդյունքով․ Սպերցյանը ամփոփել է ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանը

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամփոփել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում իր գրանցած ցուցանիշները։

«Հպարտ եմ մրցաշրջանում գրանցածս անհատական նման արդյունքով, բայց դեռ աշխատելու տեղ կա։ Այնուամենայնիվ, ինձ համար առաջնահերթությունը թիմն է։ Խոսքը պետք է գնա ոչ թե անձնական գոլերի ու գոլային փոխանցումների, այլ թիմային արդյունքների մասին»,- հայ ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Чемпионат»-ը։

Նշենք, որ Ռուսաստանի առաջնության ավարտված խաղարկությունում կիսապաշտպանը մասնակցել է 30 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 13 գոլ և 17 արդյունավետ փոխանցում։

ՌՊԼ-ի վերջնական մրցաշարային աղյուսակում «ցուլերը» զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը, իսկ երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։