UFC-ի անպարտելի չեմպիոն Իլիա Թոփուրիան հետաքրքրված է մինչև 70 կգ քաշային կարգի վարկանիշային աղյուսակի 2-րդ համար Արման Ծառուկյանի դեմ մենամարտով՝ դիտարկելով այն որպես տիտղոսի պաշտպանության առաջիկա տարբերակներից մեկը:
Ինչպես հայտնում է ESPN-ի լրագրող Կարլոս Լեգասպին, դա կարող է տեղի ունենալ Ջասթին Գեյջիի հետ դիմակայությունից հետո կայանալիք UFC-ի մրցաշարում։
«Նա իսկապես ցանկանում է մենամարտել Արմանի հետ: Եթե նա տիտղոսի ևս մեկ պաշտպանություն ունենա, ապա ցանկանում է, որ հաջորդ մրցակիցը հենց Արմանը լինի: Այս փուլում դա արդեն անհնար կլինի հերքել:
Կարծում եմ՝ եթե Իլիան հաղթի, տիտղոսի հաջորդ պաշտպանությունը կլինի Արման Ծառուկյանի դեմ, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի, քանի որ նա ունի նաև Իսլամ Մախաչևի հետ մենամարտելու հավակնություններ»,- Լեգասպիի խոսքերն է մեջբերում Championship Rounds էջը X սոցիալական ցանցում:









