Foto

Վալվերդեն վերադարձել է «Ռեալի»-ի մարզումներին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն լիարժեք մարզում է անցկացրել թիմի կազմում՝ թիմակից Օրելյեն Չուամենիի հետ ծեծկռտուքից և գանգուղեղային վնասվածք ստանալուց հետո առաջին անգամ։ 

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին կայացած մարզման ժամանակ Վալվերդեն և Չուամենին վիճաբանել էին, ինչը վերածվել էր ծեծկռտուքի։ Արդյունքում ուրուգվայցին տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել էր գանգուղեղային վնասվածք, և կարեր դնելու անհրաժեշտություն էր առաջացել։ Նշվում էր, որ ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտը սկսվել էր միջադեպից դեռ մեկ օր առաջ։

Մադրիդյան ակումբը խիստ պատժել է երկու խաղացողներին՝ յուրաքանչյուրին տուգանելով 500 հազարական եվրոյով։ Չորեքշաբթի օրը Վալվերդեն սկանդալային միջադեպից հետո առաջին անգամ լիարժեք մարզում է անցկացրել ընդհանուր խմբում: Նա ամբողջությամբ ապաքինվել է և կարող է մասնակցել Լա Լիգայի 38-րդ տուրի՝ մայիսի 23-ին կայանալիք «Ատլետիկի» դեմ խաղին: