ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 22-ին հերքել է լուրերն այն մասին, թե իբր ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա կարգավորման բանակցություններում և Կիևին ստիպել ընդունել այս կամ այն դիրքորոշումը։
«Պատմությունները, թե մենք ստիպում ենք ուկրաինացիներին ընդունել այս կամ այն դիրքորոշումը, իրականությանը չեն համապատասխանում», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողներին ասել է Ռուբիոն ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների՝ Շվեդիայում կայացած հանդիպումներից հետո։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:









