Foto

Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը․ այդքանը մենք էլ գիտենք․ ՔԿ խոսնակը՝ Անդրանիկ Թևանյանին

Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը․ այդքանը մենք էլ գիտենք։ Այս մասին գրել է ՔԿ խոսնաը Կիմա Ավդալյանը։

«Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը:

Այդքանը մենք էլ գիտենք։

Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք ԱՊՕՐԻՆԻ բառը:

Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները:

Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»,- գրել է Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔԿ-ն պետական դավաճանnւթյան և լրտեսnւթյան գործով Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցել է վարույթ, ինչին ի պատասխան Թևանյանը ասել էր «Քննչական կոմիտեին խորհուրդ կտայի այդ ապoրինի հանձնարարականները չկատարել»։