Foto

ՌԴ ՀՕՊ-ը 5 ժամում խոցել է 101 ուկրաինական անօդաչու

Հակաօդային պաշտպանության ուժերը 5 ժամվա ընթացքում խոցել են 101 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ ուղղված Ռուսաստանի տարածքի վրա, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Հաղորդվում է նաև, որ մայիսի 21-ի ցերեկը հերթապահ ՀՕՊ ուժերը նաև կասեցրել և ոչնչացրել են 196 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։