Foto

Քննչական կոմիտեին խորհուրդ կտայի այդ ապoրինի հանձնարարականները չկատարել․ Թևանյանը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին

Քննչական կոմիտեին խորհուրդ կտայի այդ ապoրինի հանձնարարականները չկատարել։ Այս մասին ասել է Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը՝ արձագանքելով իր դեմ հարուցված վարույթին։

«Ուրեմն քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեն տարածել է հայտարարություն, որտեղ այդ կարված գործի շրջանակներում կարդում ենք հետևյալը, որ իբր ես, որպես Ազգային ժողովի պատգամավոր 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ փոխանցել եմ և ի վնաս Հայաստանի ինչ-որ գործողություններ իրականացրել, որը վտանգել է ինքնիշխանությունը, տարածքային անձեռնմխելիությունը, արտաքին անվտանգությունը։

Ուրեմն այս կարված գործի անհեթեթությունը միանգամից է աչքի ընկնում, որովհետև ես 21 թվականին, այո, ընտրվել եմ պատգամավոր Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում, բայց, ուշադրություն, 2023 թվականին վայր եմ դրել Ազգային ժողովի մանդատը և դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններում որպես ոչ պատգամավոր արդեն, իսկ այստեղ գրված է, որ 24 թվականի լսումներին, փաստորեն, փակ գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի վերաբերյալ տեղեկություն եմ հասցրել հավորդել, այսինքն ես ֆիզիկապես չէի կարող մասնակցել 24 թվականի լսումներին, հետևաբար մնացած թեմաները անհեթեթություն են, ինչ-որ գումարային և այլ թեմաների հետ կապված։

Մի խոսքով Նիկոլ Փաշինյանն ինքը, քանի որ պետական դավաճանությամբ է զբաղված, փորձում է ինձ ներքաշել այնպիսի մի պրոցեսի մեջ, որի արդյունքում ինքը ամենաբարձրն է գոռալու, որ «բռնեք պետական դավաճանին»։

Մի խոսքով, անհեթեթությունը շարունակվում է, իսկ քննչական կոմիտեին խորհուրդ կտայի ուղղակի այդ ապօրինի հանձնարարականները չկատարել, իսկ մեր քաղաքացիներին կարող եմ ասել, որ անպայման մասնակցեն ընտրություններին, մերժեն այս ապօրինի հանցավոր և դավաճան իշխանությանը, թիմակիցներից նաև էլի կոչ եմ անում ավելի կազմակերպված լինել, ավելի զգոն լինել և ավելի արդյունավետ աշխատել։

Առայժմ այսքանը, մնացած անհեթեթությունների մասով, քանի դեռ այլ հրապարակումներ չկան, չեմ անդրադառնա, բայց խորհուրդ կտամ գործը կարելուց գոնե այնպես արեք, որ ծիծաղելի վիճակում չհայտնվեք։ Առայժմ այսքանը, շնորհակալություն»,- ասել է Թևանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔԿ-ն պետական դավաճանnւթյան և լրտեսnւթյան գործով Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցել է վարույթ։