Պակիստանի ներկայացուցիչները մեկ օրվա ընթացքում կժամանեն Թեհրան՝ աջակցելու ԱՄՆ-ի ու Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ավարտն ապահովելու ջանքերին։ Այս մասին Մայամիում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ մենք որոշակի առաջընթացի ենք հասել։Կլինեն մի քանի այցեր։ Ինչպես ենթադրում եմ, պակիստանցիներն այսօր կմեկնեն Թեհրան։ Հուսով եմ՝ դա թույլ կտա առաջ շարժվել»,- հավելել է նա՝ խոսելով Իրանի հետ համաձայնությունների հասնելու փորձերի մասին։
«Նախագահը նախընտրում է լավ գործարք կնքել։ Նա միշտ հենց դա է նախընտրել։ Եթե դա հաջողվի, հիանալի կլինի։ Ես չեմ ասի, թե դա հաստատ կհաջողվի։ Բայց կնշեմ, որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ հասկանալու համար՝ արդյոք դա հնարավոր է։ Բայց նախագահը հստակ հասկացրել է՝ եթե մենք չկարողանանք լավ գործարք կնքել, նա ունի նաև այլ տարբերակներ։ Ես չեմ ասի, թե որոնք են այդ տարբերակները, բայց բոլորը գիտեն դրանք»,- ընդգծել է Ռուբիոն։









