Foto

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ հունիսի սկզբին. Al Arabiya

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հունիսի սկզբին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրանց տեղեկություններով՝ հանդիպումը տեղի կունենա Իսլամաբադում՝ հաջի սեզոնի ավարտից հետո։

2026 թվականին իսլամի սրբավայրեր ուխտագնացության հիմնական ծեսերը համընկնում են մայիսի 25-29-ի հետ։ Աղբյուրները նաև հայտնել են, որ ներկայումս աշխատանքներ են տարվում Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ։

Ուրբաթ օրը Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրը կարող է այցով ժամանել Իրան՝ համաձայնագրի վերջնական տարբերակը հայտարարելու համար։