ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանի լինել-չլինելու մասին են։
«Նիկոլ Փաշինյանը որոշ մարդկանց խոստացել է, որ Հայաստանը պետք է չլինի, ինքն ամեն ինչ անելու է, որ այդ խոստումը կարողանա կատարել, մենք չպետք է թույլ տանք, որ այս խոսումը կատարվի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մամիջանյանը։
Դա թույլ չտալու համար, ըստ նրա, պետք է գնալ ընտրություններին ու ընտրել հիմնական ընդդիմադիր թեկնածուներից ցանկացածին։
«Ընտրությանը չգնալով՝ դու այս կամ այն չափով նպաստում ես Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։ Պետք է գնաս, որ գնան»,- ասաց ՀՀԿ-ականը։









