Հայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի Լիբանանին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ
Այդ նպատակով 2026 թ. ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում կկատարվի և կառավարության պահուստային ֆոնդից էկոնոմիկայի նախարարությանը կհատկացվի շուրջ 60 մլն դրամ՝ որից՝ 34 մլն դրամը որպես պարենային ապրանքների (սննդամթերք) և սանիտարահիգիենիկ պարագաների ձեռք բերման, իսկ 26 մլն դրամը` դեղերի համար, որոնք որպես մարդասիրական աջակցություն կտրամադրվեն Լիբանանի Հանրապետությանը։
«Լիբանանի Հանրապետությունում ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով ձևավորվել է հումանիտար ճգնաժամ, որի պայմաններում զգալիորեն աճել է բնակչության պարենային ապրանքների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և առաջին անհրաժեշտության պարագաների և դեղերի կարիքը»,– նշված է որոշման մեջ։









