Foto

Հովհաննես Սարգսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Հովհաննես Սարգսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ։

Հովհաննես Մելսիկի Սարգսյանի կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի մարտի 16-ին Սյունիքի մարզի Ղափան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն
2017-2026թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2014-2017թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,
2010-2014թթ․ – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ,
2008-2010թթ․ – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ։
Կրթություն
2008 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: