Տեխնիկական վրիպակ է եղել, ստորակետի պակասի պատճառով վերջում 2 զրո է ավելացել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը՝ պարզաբանելով իր հայտարարագրում առկա թիվը, ըստ որի ԱԳՆ-ից որպես աշխատավարձ ստացել է 1 միլիարդից ավելի գումար:
«Դրա վերաբերյալ ես դիմում արդեն ներկայացրել եմ, կարծում եմ՝ արդեն շտկվել է»,-նշել է Մակունցը:









