Այսօր առավոտյան ես երկար հեռախոսազրույց ունեցա Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի, ինչպես նաև արաբական աշխարհում մեր մի շարք ընկերների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը՝ խոսելով Իրանի մասին։
«Հիմնական հարցն այն է, թե արդյոք մենք բավարար առաջընթաց կգրանցե՞նք նախագահի կարմիր գծին հասնելու համար։ Եվ այդ կարմիր գիծը շատ պարզ է։ Նա պետք է վստահ լինի, որ մենք մի շարք պաշտպանիչ միջոցներ ենք ձեռնարկել՝ ապահովելու համար, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի»,-նշել է նա։









