Foto

Քննարկվել են COP 17-ի անվտանգության ապահովման հարցեր․ ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԿ պատասխանատուներին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 12-ին ընդունել է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) շրջանակում անվտանգության ապահովման հարցերով պատասխանատուներին և ՄԱԿ ներկայացուցիչներին։


Արփինե Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը լայնամասշտաբ միջոցառումների կազմակերպման, հետևաբար և պատշաճ անվտանգային միջավայրի ապահովման զգալի փորձ ունի։

Նախարարն այդ համատեքստում ընդգծել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մեծամասշտաբ միջոցառումների անվտանգ և անխոչընդոտ իրականացումը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է։