Foto

Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է

Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում Հայկավան-Նորապատ ավտոճանապարհին, Հայկավան գյուղի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ղ․-ն իր վարած «Lexus GX460» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պարսպին և թիթեղյա ցանկապատին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։