Բելգրադը Նեապոլում ՆԱՏՕ-ի Ուժերի միացյալ հրամանատարության հետ համատեղ առաջին անգամ մեկնարկել է զորավարժություններ, որոնք կանցկացվեն «Յուգ» բազայում և Բորովացի զորավարժարանում՝ Բույանովաց բաղաքի շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանական գերատեսչությունը:
«Սերբիայի զինված ուժերի և Իտալիայի, Ռումինիայի ու Թուրքիայի զինված ուժերի մոտ 600 անդամներ են մասնակցում «ՆԱՏՕ-Սերբիա» զորավարժություններին՝ Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Սերբիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից և Չեռնոգորիայից ռազմական ստրատեգների և դիտորդների ներկայությամբ…. Երկշաբաթյա դաշտային միջոցառումների ընթացքում կմշակվեն մարտավարություններ, որոնք օգտագործվում են խաղաղապահ գործողություններում, ինչպիսիք են բազաների պահպանությունը, հսկիչ անցակետերի աշխատանքը, զանգվածային հավաքների վերահսկումը և քաղաքային մարտերը», - ասվում է հայտարարության մեջ:
Գերատեսչությունում ընդգծել են, որ զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 23-ը և իրենցից կներկայացնեն Սերբիայի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ համագործակցության շարունակությունը՝ հավասար պայմաններով և հարգելով Սերբիայի ռազմական չեզոքությունը:
Այս զորավարժությունները նշանակալի համագործակցություն են համարվում Սերբիայի և ՆԱՏՕ-ի միջև. դաշինքը ռմբակոծել էր երկրի մայրաքաղաք Բելգրադը շուրջ 30 տարի առաջ։









