Foto

Իմ իրավունքն է, ես հարցազրույց չեմ տալիս. Բերքառատի դպրոցի տնօրենը չցանկացավ ասել՝ արդյո՞ք իր հրահանգով են կրճատել դասաժամերը Փաշինյանին հանդիպելու համար

Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի դպրոցի ուսուցիչներին մայիսի 13-ին «Գազելներով» տեղափոխել են Ապարան, որպեսզի մասնակցեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։

Ուսուցիչներից մի քանիսը լրատվամիջոցներին հայտնել էին, որ դասաժամերը կրճատել են՝ սարքելով 30 րոպե, որպեսզի կարողանան մասնակցել քարոզարշավին։

 «Հանուն Փաշինյանի աշակերտներին շուտ տուն ենք ուղարկել, որպեսզի գանք հանդիպման»,-ասել է ուսուցիչներից մեկը։

 Բերքառատի դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանն Aysor.am-ի հետ զրույցում չցանկացավ պատասխանել հարցին՝ արդյոք իր հրահանգո՞վ են դասաժամերը կրճատել։

«Իմ իրավունքն է, ես հարցազրույց չեմ տալիս։ Ես չեմ պատրաստվում հարցազրույց տալ»,-ասաց Վարդանյանն ու անջատեց հեռախոսը։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունն էլ անդրադարձել է Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցներից մասնակցության գրանցված դեպքերին և հայտարարել, որ կանցկացվի քննություն։