Իհարկե, Հայաստանը պատրաստ է առևտուր անել, Հայաստանը պատրաստ է տնտեսություն զարգացնել, բայց Հայաստանը պատրաստ չէ միակողմանի ընդունել բոլոր պահանջները, որոնք դրվում են մեր առջև, «Սյունյաց երկիր»-ին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Ինչքան մենք ընդունեցինք միակողմանի պահանջները, այդքան պահանջները ավելի շատանալու են։ Մենք պետք է սահմանափակվենք այսօր տեղի ունեցած իրավիճակով, ստորագրենք խաղաղության պայմանագիրը, ունենանք խաղաղություն, որը կերաշխավորվի տարածաշրջանային երկրների կողմից։
Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պետք է ուժեղանա և պետք է ունենա մեկից ավելի երաշխավոր, քանի որ մեկ երաշխավորը խնդիր է։ Իրենք տեսնում են, որ Հայաստանը պետք է զիջի, ենթարկվի և կարծում են, որ դրանով իրենք կբերեն խաղաղություն»,-ասել է Նարեկ Կարապետյանը։









