Այսօր` մայիսի 12-ին UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակն անկախ քաշային կարգերից, որտեղ ամենազգալի անկումը գրանցել է Խամզաթ Չիմաևը:
ԱՄԷ-ն ներկայացնող մարզիկը նահանջել է միանգամից յոթ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 10-րդ տեղը: Այս նահանջն ուղղակիորեն կապված է UFC 328 մրցաշարում ամերիկացի Շոն Սթրիքլենդից մրցավարների ոչ միաձայն որոշմամբ կրած պարտության հետ: Սթրիքլենդն իր հերթին նորամուտը նշելով լավագույն տասնյակում՝ միանգամից հայտնվել է 7-րդ հորիզոնականում:
Անկախ քաշային կարգերից լավագույն մարտիկների (Pound-For-Pound) աղյուսակում դիրքերի վատթարացում է ունեցել նաև Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը: Թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը վարկանիշում նահանջել է երկու հորիզոնականով՝ հանգրվանելով 15-րդ տեղում:
Հիշեցնենք, որ օրերս Ծառուկյանն աջակցել էր պարտություն կրած իր ընկերոջը՝ Չիմաևին, իսկ ինքը հունիսի 15-ին որպես պահեստային մարտիկ սպասելու է Իլիա Թոփուրիա — Ջասթին Գեյջի տիտղոսային դիմակայությանը:
Pound-For-Pound վարկանիշի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1․Իսլամ Մախաչև (Ռուսաստան)
2․Իլիա Թոփուրիա (Իսպանիա)
3․Ալեքսանդր Վոլկանովսկի (Ավստրալիա)
4․Ալեքս Պերեյրա (Բրազիլիա)
5․Պետր Յան (Ռուսաստան)
6․Թոմ Ասպինալ (Մեծ Բրիտանիա)
7․Մերաբ Դվալիշվիլի (Վրաստան)
8․Շոն Սթրիքլենդ (ԱՄՆ)
9․Ջոշուա Վան (ԱՄՆ)
10․Խամզաթ Չիմաև (ԱՄԷ)։
Աղբյուրը՝ Armsport.am:









