Foto

Նախկինները քաղցկեղի նման կպած են, դրանց վիրահատական եղանակով պետք է մեր իրականությունից կտրել-հեռացնել. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի մոտ չի ստացվում դուրս գալ «նախկին-ներկա» խոսույթից։

«Չի ստացվում, ժողովո՛ւրդ, էդ նախկին-ներկան՝ Սերժը, Ռոբը, Լևոնը, իրենց օլիգարխները, էն բելառուսցի օլիգարխը՝ անունը Գագո է, էն մյուսը, դրանք քաղցկեղի նման կպած են, դրանց վիրահատական եղանակով պետք է մեր իրականությունից կտրել-հեռացնել, այլ կերպ չի ստացվում, պետք է գնալ այդ ճանապարհով»,- Շենգավիթում քարոզարշավի ժամանակ հայտարարեց նա։

Փաշինյանն ասաց, թե պետք չէ երազել ուրիշ հայրենիքի մասին, մեր երազանքների հայրենիքն այլևս գտնված է։

«Ու այդ հայրենիքի անունն է Հայաստանի Հանրապետություն»,-նշեց նա։