Foto

Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան

YouTube պաշտոնապես հայտարարել է, որ այսօրվանից Հայաստանում մեկնարկում է YouTube-ի գործընկերային ծրագիրը։ Սա հնարավորություն է տալիս Հայաստանում ստեղծագործող մարդկանց, լրատվամիջոցներին տեղադրել իրենց հարթակում տեսանյութեր, որոնք YouTube-ը դրամայնացնելու հնարավորություն է տալու։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ տեղեկացնելով, որ սա նշանակում է, որ մոնետիզացիան այլևս հասանելի է մեր երկրում:

Հիշեցնենք, որ այս մասին դեռևս ամսիներ առաջ էր հայտարարվել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցելության շրջանակում։