Foto

Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նոր պայմանագիր է համաձայնեցրել կատալոնական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը՝ ևս մեկ տարով (մինչև 2029թ․) երկարաձգելու հնարավորությամբ։

Նշվում է, որ բոլոր մանրամասները վերջնականապես հաստատվել են դեռևս շաբաթներ առաջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունից հետո։ Ֆլիկի գործակալ Պինի Զահավիի և «Բարսելոնայի» ղեկավարության միջև բանակցությունները բարեհաջող ավարտ են ունեցել։

Հավելենք, որ մարզչի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։ Սպասվում է, որ համագործակցության երկարաձգման մասին պաշտոնապես կհայտարարվի ավելի ուշ։